ՀՀայկարամ Նահապետյան

Արտաշես Թումանյանը Թեհրանում կմասնակցի նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին

Արտաշես Թումանյանը Թեհրանում կմասնակցի նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 12-16-ը կգործուղվի Իրան (Թեհրան)՝ մասնակցելու  նավթի, գազի և նավթաքիմիական բնագավառի միջազգային ցուցահանդեսին: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թումանյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի Իրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում