ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` արձագանքելով Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական ապատեղեկատվությանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում