ԼԼիլիթ Ասատրյան

Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Երկրաշարժ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Մայիսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 9-ին՝ ժամը 21:41-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.40⁰ և արևելյան երկայնության 45.80⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բարեկամավան, Կողբ գյուղերում` 3 բալ  ուժգնությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում