ԼԼիլիթ Ասատրյան

Ընդդիմության ակցիաներն ուղղորդվում են իրենց հայացքները չկիսող քաղաքացիների նկատմամբ բռնություններով. Էդուարդ Աղաջանյան

Ընդդիմության ակցիաներն ուղղորդվում են իրենց հայացքները չկիսող քաղաքացիների նկատմամբ բռնություններով. Էդուարդ Աղաջանյան

Վերջին օրերի ընդդիմության բոլոր ակցիաներն առանց բացառության ուղղորդվում են վերջիններիս քաղաքական հայացքները չկիսող մեր քաղաքացիների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություններով։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի Ֆեյսբուքի էջում:

«Ըստ այդմ, իրավապահ մարմինների կողմից քննվող գործերը պետք է քննվեն ոչ թե որպես խուլիգանական հատկանիշներ պարունակող իրարից առանձին դրվագներ, այլ որպես մեկ ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ կտորներ, այն է՝ հանցագործ խմբավորման կողմից հետևողականորեն և մտածված հասարակության նկատմամբ իրականացվող տեռորի դրսևորումներ՝ վերոգրյալից բխող համապատասխան քրեաիրավական հետևանքներով։

Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապահ և դատական համակարգի արձագանքը վերոնշյալի համատեքստում գնահատում եմ ոչ համարժեք»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում