Վերածնված հույս. զոհված ռազմական բուժակի անունով բարեգործական հիմնադրամը ստեղծվել է նրա ծննդյան օրը

ԼԼիլիթ Ասատրյան

Սարկիս Հովագիմյան («Կարո Հովագիմյան» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Կարոյի հայրը) - Սա Կարոյիս անուն ազգանունն ա հենց իր ձեռագրով, մենք տեղավորել են դեղին սկավառակի մեջ՝ որպես արև ու դարձրել տարբերանշան, Եղիցի հույսն էլ կարգախոսն է, որ լինի հույս:

Հույսը, որպես հիմնադրամ վերածնվեց սեպտեմբերի 9-ին, 44-օրյա պատերազմում զոհված որդու ծննդյան օրը:

Սարկիս Հովագիմյան - Մենք էդ փողը ինչքան որ պետական և ոչ պետական կառույցներից գումարներ է հատկացվել, ուղղել ենք բարեգործության, նամանավանդ երեխաների

Հովագիմյանների ընտանիքը Սիրիայից Հայաստան տեղափոխվել է 19 տարի առաջ, այստեղ բացել են ատամնատեխնիկական կլինիկա, տուն-տեղ դրել, մեծացրել ընտանիքը:

Սարկիս Հովագիմյան - Ես որ նոր եկել էի առաջինը ման եմ եկել աշխատանքի և գումար հայթայթելու միջոցներ, քանի որ մարդը պետք է արժանապատւվ ապրի

Առաջնեկը՝ Կարոն շարունակելով տան ավանդույթը՝ ընտրեց ատամնաբուժությունը: Բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ՝ Ջրական՝ որպես ռազմական բուժակ:

Սարկիս Հովագիմյան - 1 տարի 10 ամիս ծառայելուց հետո սկսվեց պատերազմը
Թե պատերազմի օրերին ինչպես է փրկել կյանքեր, ընտանիքը պատերազմից հետո է իմացել՝ ընկերներից: Որդուց վերջին զանգը հոկտեմբերի 8-ին են ստացել՝ Հադրութում էր, տղայի մասին վերջին լուրը՝ ստացան 2, 5 ամիս հետո՝ դեկտեմբերի 19-ին:

Սարկիս Հովագիմյան - Տղան, որ 18 տարեկան բանակ է զորակոչվել, չի հասցրել բան անել իր կյանքում, եվ որպես բժշկի գործ և որ իրկյանքում չէր հասցրել բան իրականացրել, որոշեցինք ստեղծել հուշարձան, ոչ թե քարից, այլ բարոյական հուշարձան, որ օգուտ կբերի

Արդեն 8 ամիս գործող բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում հատկապես երեխաներն են:

Ռաֆֆի Ձանեցյան (Հոգաբարձուների խորհրդի անդամ) - լսողական սարքեր տրամադրել ենք, հատկապես երեխաներին, մեր միջոցով մասնագետների խորհրդատվություն ենք կազմակրեպել, սայլակների, դեղորայքի տրամադրում

Ռաֆֆի Ձանեցյանը ևս Հայաստան է եկել Սիրիայից, 31 տարի առաջ: Մանկության ընկերները հիմա նաև գաղափարակից ընկերներ են: Փորձում են հիմնադրամին աջակցել, որ հիմնադրամն էլ աջակցի ուրիշներին: Ողնաշարային խնդիրներով երեխաների համար Հիմնադրամ դիմողների մեծ թիվը նոր ծրագրի մեկնարկ է տվել՝ Ուղղիր մեջքդ: Շուշանիկը առաջին վիրահատվողն էր

Օրեր առաջ վիրահատվել է նաև Աստղիկ Գալոյանի 15 տարեկան դուստրը: Տևական ժամանակ այս օրվան են սպասել:

Աստղիկ Գարոյան - Վիրահատեցինք 2 շաբաթ առաջ այժմ շատ լավ է իրեն զգում, արդեն տանն է:

Իսկ դեղորայքային աջակցությունը մինչև 18 տարեկան երեխաների համար է ու ոչ մեկ անգամյա: Արմինե Խաչատրյանը ավագ որդու դեղերի հերթական չափաբաժինը ստանալու համար է եկել հիմնադրամ:

Արմինե Խաչատրյան - 4, էս էլ 5-րդ ամիսն ա, ամեն ամիս գալիս ստանում եմ:

Քանի որ հնարավորությունները սահմանափակ են, իսկ կարիք ունեցողների թիվը շատ, ընկեր- ծանոթներից բացի այլ քաղաքացիների էլ են դիմում:

Հակոբ Մագդիս («Կարո Հովագիմյան» հիմնադրամի գործադիր տնօրեն) - ՍՄՍ ուղարկելով 7733 համարին հույս նշելով արդեն կաջակցեն քաղաքացիները եր ծխրագրերին 500 դրամ նվիրբերելով:

Հիմնադրամում վստահ են՝ կրթությամբ ևս պետք է առողջացնել միջավայրը: կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հիմնադրամի թիմը որոշել է մարզերում կառուցել ռեսուրս - կենտրոններ, որոնք կապահովեն որակյալ կրթություն հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար։Առաջին կանգառը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքն է։

Հակոբ Մագդիս - Այդ լսարանները պատրաստ լինի գույներով խնդիրներին համապատասխան և գույքով: մինչև սեպտեմբեր կունենանք առաջին փորձը

Սեպտեմբերի 9-ին, Կարոյի 22-ամյակի նվերը 1 տարեկան դարձած հիմնադրամի արած աշխատանքը կլինի՝ վստահ են հիմնադրամում:

Սարկիս Հովագիմյան - Ստեղ ա իմ տեղը, առավել ևս հիմա, ես չէի եկել, որ գնայի, ես ունեի հնարավոորւթյուն ուրիշ տեղեր մնալու, բայց չեմ ուզել, ես գաղթականի պիտակից ազատվելու համար էի եկել,

Ռաֆֆի Ձանեցյան - Առաջինը պետք է շատ սիրել, երկրորդը՝ տեր կանգնել, ուրիշ ճանապարհ չկա:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում