ԱԱրսեն Մկրտչյան

ԱԻ նախարարն ու աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

ԱԻ նախարարն ու աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացված համապետական ծառատունկին:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվում է համապետական ծառատունկ:

Ծառատունկին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և քաղաքացիական բոլոր ստորաբաժանումների ղեկավար կազմն ու աշխատակիցները, ներառյալ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Կարապետ Մանուկյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և այլք:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում