ՀՀայկարամ Նահապետյան

Որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է. Հայկ Կոնջորյան

Որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է. Հայկ Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավիճելուց հրաժարվելուն: 

 
«Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1-ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։

 

Այժմ եկեք արձանագրենք 3 բան.

 

Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,

Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,

Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։

 

Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։

 

Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության։
 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում