ԱԱրևիկ Աբելյան

Հակոբ Սիմիդյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր

Հակոբ Սիմիդյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան պարոն Նիկո Սխերմեսին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

 

Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակին։
 

«Նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Մենք շատ կարևորում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները և մեր կառավարությունների համագործակցությունը»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կակտիվանա նաև շրջակա միջավայրի ոլորտում, և հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ կներդրվեն առավելագույն ջանքեր։

 

«Վստահ եմ, այս հանդիպումը խթան կհանդիսանա շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության եզրեր գտնելու և համատեղ օրակարգ ձևավորելու համար»,- նշել է նախարարը։
 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թափոնների կայուն կառավարման և կանաչ էներգիայի ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Պարոն դեսպանը տեղեկացրել է Նիդերլանդների դեսպանատան և «Նորարարական լուծումներ համայնքների կայուն կառավարման համար» ՀԿ-ի համատեղ ծրագրի մասին, որի նպատակն է աջակցել ՀՀ խորհրդարանին, Սահմանադրական դատարանին և Ազգային անվտանգության խորհրդին՝ աղբի տեսակավորման աղբամաններ տեղադրելով և համապատասխան դասընթացներ անցկացնելով: Ծրագրի միջոցով ընդգծվում է թափոնների տարանջատման կարևորությունը և խթանվում է թափոնների՝ որպես ռեսուրսի գաղափարը։

 

Նախարար Հակոբ Սիմիդյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից որպես շահագրգիռ գերատեսչություն նմանատիպ ծրագրերին մասնակցության պատրաստակամություն է հայտնել։

Նախարարը դեսպանին խնդրել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ կիսվել Նիդերլանդների Թագավորությունում բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման հաջողված փորձով։

 

Հանդիպման ավարտին կողմերը ուրվագծել են հետագա համագործակցության առաջնահերթությունները և սերտ համագործակցության և փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում