ԱԱրսեն Մկրտչյան

Խնդրում ենք դեպքը չդարձնել շահարկումների առարկա. Երևանի քաղաքապետարանը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան մասին

Խնդրում ենք դեպքը չդարձնել շահարկումների առարկա. Երևանի քաղաքապետարանը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան մասին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով շտապօգնության մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։

 
«Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը:
 

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, շտապօգնության բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»,- հայտնում են քաղաքապետարանից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում