ԳԳոհար Սարգսյան

2022-ի 1-ին եռամսյակում 12 ոստիկանի հայտարարվել է խիստ նկատողություն, 4-ը ազատվել է աշխատանքից

2022-ի 1-ին եռամսյակում 12 ոստիկանի հայտարարվել է խիստ նկատողություն, 4-ը ազատվել է աշխատանքից

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 255 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 42 կարգապահական տույժեր, այդ թվում՝

հայտարարվել է «Նկատողություն»` 22,
հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 12,
պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 4 դեպքում:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 10 նյութեր:

Դրանցից՝

1-ով նյութերը քննարկման փուլում են,

2-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ մյուսը՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետներն անցնելու հիմքերով),

7-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում։

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 8 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 7 նյութ:

Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ հինգն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում