ԳԳոհար Սարգսյան

Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին. այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից. Հովհաննիսյան

Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին. այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից. Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ ԱԺ-ում երեկվա միջադեպին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացահայտում է անելու, դրանից հետո ընդդիմադիրները լքեցին դահլիճը:

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրներն այդ փաստով պայմանավորված՝ միանգամից փախան դահլիճից: Ըստ էության՝ ճշմարտությունից մշտապես ընդդիմությունը փախել է, սա էլ բացառություն չէր:

Իսկ ի՞նչ էր վարչապետի ասելիքը, և ո՞րն էր բովանդակությունը: Վարչապետն իր խոսքում նշեց, որ ասելիքը կասի՝ նայելով հասցեատերերի՝ ընդդիմադիրների աչքերին, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան այդ ճշմարտությունը, հաշվի նստեն այդ ճշմարտության հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում