ԱԱրևիկ Աբելյան

COVID-19-ի կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը համարվում է ձեռքերի հիգիենան

COVID-19-ի կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը համարվում է ձեռքերի հիգիենան

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը ամենամյա դարձնելու մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ (5.5. ամսաթիվը խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատը):

 

Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես` ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում գտնվում է առաջին տեղում:
 
ԱՀԿ-ի այս տարվա կարգախոսն է. «Միավորվե՛ք հանուն անվտանգության, մաքո՛ւր պահեք ձեռքերը»:
 

Ձեռքերի հիգիենան շարունակում է արդիական հարց մնալ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: Բժշկագիտության վերջին տվյալներով` բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը: Այդ պատճառով յուրաքանչյուր բուժաշխատող պետք է իմանա ձեռքերի հիգիենայի կանոնները, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները` թե ինչպես արդյունավետ կազմակերպել այդ կարևոր միջոցառումների համակարգը:

 
Ժամանակակից գիտական հետազոտություններն ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկն էլ համարվում է ձեռքերի հիգիենան:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում ներհիվանդանոցային վարակները ախտահարում են միլիոնավոր պացիենտների և բուժաշխատողների:

 
Այդ դեպքերի մեծ մասը կարելի է կանխարգելել ՎԿՀ-ի (վարակի կանխարգելում և հսկողություն) արդյունավետ մեթոդների և ծրագրերի օգնությամբ, ներառյալ` ձեռքերի հիգիենայի բարելավման ռազմավարությունները, որոնց շնորհիվ` կարելի է նաև կանխել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հետ կապված մահվան 4 դեպքից 3-ը:

 

Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության գրավականն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում