ԱԱրսեն Մկրտչյան

ՇՄ նախարարը KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

ՇՄ նախարարը KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության և KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է KfW-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագիրը, որը միտված է Սյունիքի մարզի թվով 7 բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես նաև վերոհիշյալ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտու 32 համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

 

Անդրադարձ է կատարվել «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW միջոցով:

Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և տեղեկացրել, որ վերոնշյալ երկու ծրագրերն այսուհետ գտնվելու են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի համակարգման ներքո։

 

Նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր այս երկու ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և որ ինքը հետամուտ կլինի որպեսզի ծրագրի ընթացքը դրվի ինստիտուցիոնալ հիմքի վրա և առաջացող խնդիրներին տրվեն սպառիչ և վերջնական լուծումներ։

Նախարարը նաև նշել է, որ խիստ հետևողական է լինելու, որպեսզի պահպանվեն ծրագրերի տարբեր փուլերի իրականացման ժամկետները։

 

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը պատվիրակության ներկայացուցիչների հետ առավել մանրամասն քննարկել են ծրագրերին վերաբերող աշխատանքային հարցեր։

Կողմերը վերահսատատել են իրենց պատրաստակամությունը նպաստել ծրագրերի անխափան և արդյունավետ ընթացքին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում