ԱԱլիս Մելիքսեթյան

Մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են. Ոստիկանություն

Մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են. Ոստիկանություն

Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էր մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատված:

Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:

Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են՝ հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ առավոտից կաթվածահար էր արվել երթևեկությունը Կիևյան կամրջի վրա: Ակցիայի մասնակիցները բետոնակիրներով խցանել էին կամուրջը, ինչպես նաև Բաղրամյան-Կասյան էստակադայի երթևեկությունը:

Ճանապարհը հնարավոր է եղել բացել տարածքի բնակիչների և ոստիկանների ուժերով: Մինչ այդ բնակիչների ու ակցիայի սակավաթիվ մասնակիցներից մեկի միջև վիճաբանություն է եղել՝ կամրջի վրա մեծ ծանրություն կուտակելու և այդպիսով վտանգ առաջացնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում