ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ն ընդունեց մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը միտված նախագիծը

ԱԺ-ն ընդունեց մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը միտված նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով փոքր և միջին ձեռնարկություններն ազատվում են արտահանման ժամանակ մաքսային վճարներ և մաքսային տուրքեր վճարելու բեռից:

Այսպես, պետական տուրքից ազատվում են ՀՀ տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները, միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

Փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում