ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ն ընդունեց ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասին օրենքը

ԱԺ-ն ընդունեց ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասին օրենքը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այն նպատակ ունի ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները, ինչպես նաև առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

Սահմանվում է, որ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների և որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում