ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա զոհ

Մայիսի 3-ին, ժամը 21:01-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ ժ․ Բ․, ծնված 1987 թ․) և «VAZ-21099» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների  ավտոմեքենաները. «VAZ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում