Դիանա Գալոյանը Վահագն Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել ՀՊՏՀ-ում իրականացվող բարեփոխումների մասին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ:
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը նախագահ Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել բուհում իրականացվող բարեփոխումների, առաջիկա ծրագրերի, 2022 թ. ընդունելության դիմումների ընթացքի մասին:













