ԱԱրևիկ Աբելյան

ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է «Վիցի գրուպ» ընկերությանը՝ կարգադրագրերը չկատարելու համար

ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է «Վիցի գրուպ» ընկերությանը՝ կարգադրագրերը չկատարելու համար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Բերդ քաղաքում գտնվող «Վիցի գրուպ» ՍՊ ընկերությունում:

Տեսչական մարմինը 2020 թ. սեպտեմբերի 24-25-ն իրականացված ստուգման արդյունքում կարգադրագրեր էր տվել ընկերությանը, որոնց համաձայն՝ վերջինս պետք է կատարեր  ՀՀ Կառավարության 2019 թ. օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերի պահանջները։  

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերստուգումից հետո պարզել է, որ չեն կատարվել ստուգման արդյունքով տրված կարգադրագրերի պահանջները։  

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, քննելով վարչական գործը, հիմնավորված է համարել, որ «Վիցի գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Ա․-ն չի կատարել ՏՄ կողմից տրված՝ էներգետիկայի և էներգասպառման ոլորտում իրավական ակտերի պահանջների կատարման կարգադրագրի պահանջները, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։                

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմնվելով վերոգրյալի վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Վիցի գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Ա․-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում