ԱԱրսեն Մկրտչյան

ՄՊՀ նախագահը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային մրցակցության ցանցի համաժողովին

ՄՊՀ նախագահը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային մրցակցության ցանցի համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը եռօրյա այցով մեկնել է Բեռլին մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության տարեկան համաժողովներին:

Համաժողովների ընթացքում քննարկվելու են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, տեղի են ունենալու քննարկումներ մրցակցային քաղաքականության և կիրարկման, մրցակցության քարոզչության, գերատեսչության արդյունավետության, կարտելների կիրարկման, համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին վերաբերող հարցերի շուրջ:

«Մրցակցության միջազգային ցանցը» կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիսանում է այդ կազմակերպության անդամ 2001 թվականից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում