Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բաժիններում

ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 37-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները։

55-ամյա մի տղամարդ  ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել է  Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք։ Սիսիանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 65-ամյա մի տղամարդ բաժին էր բերել 30 տուփ ինքնաձիգի փամփուշտ ու պայթուցիչով նռնակ:

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում