Արաբկիրի ոստիկանները բացահայտել են անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը. կան ձերբակալվածներ

ԼԼիլիթ Ասատրյան

Ապրիլի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, Ազատության պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 3 երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ, մասնավորապես՝ ընդհանուր մոտ 4 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ, 1 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածով ու այրված հետքերով կաթուցիչ։

Երիտասարդները հայտնել են, որ հայտնաբերվածը ձեռք են բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով և, համապատասխան վճարի դիմաց, պատրաստվում էին տեղադրել Երևանի տարբեր վայրերում։

Հայտնել են նաև, որ մի քանի փաթեթ արդեն տեղադրել են Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարբեր հատվածներում։

Նույն օրը նրանց մատնանշած վայրերի զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 28 փաթեթ։

Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում