Ննջարանում կես կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. ոստիկանների բացահայտումը

ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Ապրիլի 28-ին նրա տան զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված՝ 580 գրամից ավելի քաշով։

41-ամյա տղամարդը իրավապահներին հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է բակում աճեցրած կանեփից:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում