ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին

ՄՄայա Խաչատրյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին: 

Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ ծանոթացել են Էդուարդ Մարտիրոսովի պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքի հետ:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Սա մեր առաջին տեսակցությունն էր այդ անձին: Կարմիր խաչի կոմիտեի ձևաչափի շրջանակներում հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատել նամակի և Կարմիր խաչի ուղերձի տեսքով:

Տեսակցության առանցքում էր առաջին հերթին գրանցել նրան և ստուգել պահման պայմանները, նրա առողջական վիճակը, իսկ այնուհետև հույս ունենք, որ նման այցերը, քանի դեռ նա այնտեղ է, կլինեն պարբերական:

Պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ ճանապարհին, կորել է կապը զինծառայողի հետ:

Պարզվել էր, որ Մարտիրոսովը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը, գտնվում է ադրբեջանական կողմում, և ձեռնարկվում են քայլեր նրան վերադարձնելու ուղղությամբ:

Միջադեպի առնչությամբ, պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, նշանակվել է ծառայողական քննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում