Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Ոսկանյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Վեգա Ուորլդին» տուգանել է անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Վեգա Ուորլդին» տուգանել է անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 158-Ա որոշմամբ նշանակել է 4 355 264 ՀՀ դրամի չափով տուգանք։

Մասնավորապես, որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է որակվել «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետևյալ վարքագիծը․

«Հոկտեմբերի 21-ից 24-ը, ԶԵՂՉԵՐ մինչև 65% ամբողջ տեսականու համար բոլոր Վեգա սրահներում» և «Նոյեմբերի 4-ից 7-ը, ԶԵՂՉԵՐ մինչև 65% ամբողջ տեսականու համար» բովանդակություններով ակցիաների շրջանակներում հայտարարված մինչև 65 տոկոս զեղչը զեղչման ենթակա բոլոր ապրանքների նկատմամբ չկիրառելը.

հիշյալ ակցիաների շրջանակներում այդ ակցիաներին նախորդող օրը փաստացի կիրառված գները որպես ապրանքների նախնական գներ չհամարելը և զեղչի չափը տվյալ գներից չհաշվարկելը.

ամբողջ տեսականու համար մինչև 65% զեղչը գործող այլ ակցիաների հետ համատեղելի չլինելու և «Հատուկ առաջարկ» նշումով ապրանքների դեպքում դրանց չգործելու բացառությունները գովազդներում չհիշատակելը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում