ԼԼիլիթ Ասատրյան

Մայիսի 7-ին կիրականացվի համապետական ծառատունկ

Մայիսի 7-ին կիրականացվի համապետական ծառատունկ

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ), Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Համապետական ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ, և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:

 

Ինչպե՞ս դիմել

 

Ծառատունկին մասնակցելու համար դիմումները մինչև մայիսի 4-ը ուղարկել` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումը պետք է ներառի`

 

մասնակիցների թիվ.

 

կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռախոսահամար, էլհասցե)։

 

Լրացուցիչ մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ 010 65 17 38 հեռախոսահամարով։

 

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման»,- նշված է գրառման մեջ։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում