ԼԼիլիթ Ասատրյան

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 29-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ Ֆինանսների նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, Կադաստրի կոմիտեից, ինչպես նաև լիզինգային շուկայի առաջատար հանդիսացող ֆինանսական կառույցներից, ՎԶԵԲ և ՄԹ կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել և վերլուծվել են ՓՄՁ զարգացման խորհրդի անդամների կողմից ներկայացված՝ լիզինգային գործարքների և իրավաբանական անձանց լուծարման գործընթացի պարզեցման հետ կապված առաջարկները։

ՓՄՁ խորհրդի ներկայացրած առաջարկներով նախատեսվում էր լիզինգային գործընթացներում որոշակի առանձնահատկություններ սահմանել՝ կապված ֆիզիկական անձանց գույքի՝ հետագայում լիզինգով տրամադրման նպատակով օտարման և գույքի որոշ տեսակների կադաստրային գրանցման վերաբերյալ։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև 5 տարի և ավելի անընդմեջ գործունեություն չիրականացրած և հարկային պարտավորություններ չունեցող իրավաբանական անձանց համար լուծարման պարզեցված կարգի սահմանումը, որը հնարավորություն կտա իրավաբանական անձանց առանց տվյալ ոլորտում մասնագիտական գիտելիքների առկայության և ավելորդ վարչարարությունից զերծ մնալով, իրականացնել գործունեության լուծարում։

Հաշվի առնելով այն, որ նշված հարցերը կարիք ունեն առավել խոր և բազմակողմանի դիտարկման, նիստի ընթացքում որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ, որի շրջանակում կքննարկվեն խնդիրների լուծման բոլոր հնարավոր տարբերակները և դրանց իրավական ձևակերպումները, և արդյուքնում կմշակվեն օրենքի նախագծեր, որենք կներկայացվեն Կառավարության դիտարկմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում