ԱԱլիս Մելիքսեթյան

Տնտեսագիտական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով

Տնտեսագիտական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՊՏՀ-ի Ֆեյսբուքի էջից:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ևս հայտնում են՝ ուսումնական գործընթացը ընթանում է բնականոն հունով:

Ավելի վաղ Երևանի պետական համալսարանն էր հայտնել՝ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։

Տեղեկացրել էինք՝ ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր խմբերը փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Քաղաքացիները մայրաքաղաքի 30 խաչմերուկ էին փակել, ավելի ուշ ոստիկանությունը վերականգնել է երթևեկությունը, սակայն Ֆրանսիայի հրապարակում երեկվանից սկսած վրանային նստացույցը շարունակվում է:

Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրել են՝ փողոցների բացման ժամանակ բաժին է տարվել 199 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում