ԼԼիլիթ Ասատրյան

Իրականացվում են Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ. Նարեկ Մկրտչյան

Իրականացվում են Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ. Նարեկ Մկրտչյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում նշված է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։

Աշխատանքը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժն է, հասարակության բարեկեցիկ կյանքի գլխավոր գրավականը:

Աշխատող-գործատու հարաբերությունների առավել ճկուն կարգավորման, սոցիալական գործընկերությունը խթանելու նպատակով՝

ԱՍՀ Նախարարության կողմից ներկայում իրականացվում են Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ:

Մասնավորապես՝ նախատեսվում է պարզեցնել և բարելավել աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել պետական վերահսկողություն իրականացնող լիազոր տեսչական մարմնի կարողությունները, վերանայել արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը, ներդնել աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ։

Բարեփոխումների շրջանակում՝ 2021 թվականի կարևոր ձեռքբերումներից է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված լիազորությունն՝ իրականացնելու աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն։

Այս ու նախատեսվող այլ կարգավորումների առաջնահերթ նպատակն է ապահովել յուրաքանչյուր աշխատողի, օրենքին համապատասխան, անվտանգ և արժանապատիվ աշխատելու իրավունքը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում