ԼԼիլիթ Ասատրյան

Արթիկում բացվել է ԵՄ- «Քաղաքապետերի դաշնագրի» ծրագրի արևային էլեկտրակայանը

Արթիկում բացվել է ԵՄ- «Քաղաքապետերի դաշնագրի» ծրագրի արևային էլեկտրակայանը
Արթիկում հանդիսավորությամբ բացվել է ԵՄ- «Քաղաքապետերի դաշնագրի» ծրագրի արևային էլեկտրակայանն ու «ԵՄ կայուն էներգետիկայի օրերի» շրջանակներում՝ անցկացվել «Կայուն էներգիայի տեխնոլոգիաների» էքսպո-ցուցահանդես, որին մասնակցող շուրջ մեկ տասնյակ ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը և տեխնոլոգիական լուծումները: Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
«Միջոցառման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով կայուն էներգիայի ոլորտում ձեռնարկվող քայլերի կարևորությունը․ «Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ պետական ֆինանսավորմամբ այս ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ «Քաղաքապետերի դաշնագրի» հիման վրա իրականացվող այս ծրագրերն իրականում ոչ միայն կարողությունների զարգացում է, այլ նաև հարավորություն է ճիշտ էկոգաղափարներով առաջ շարժվել։ Ինձ համար այս մոտեցումը շատ կարևոր է, քանի որ հատկապես մեր մարզում, աշխարհագրական դիրքով պայմանավորված, ձմեռը երկարում է երեքից մինչև 6 ամիս և էներգախնայողությունը և կայուն էներգիայի անցումը հնարավորություն կտա շեշտակիորեն ծախսերը կրճատել, այն կարևոր է ոչ միայն պետական կառույցների համար, այլ նաև քաղաքացիների»։
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Նշենք, որ Էքսպո-ցուցահանդեսը նպատակ ունի կայուն էներգիայի ոլորտում հաջողված փորձը փոխանցել Արթիկ համայնքին և հարակից բնակավայրերին։
 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Էքսպո-ցուցահանդեսի տաղավարներում շրջելուց, ներկայացված արտադրանքներին ծանոթանալուց հետո Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը, ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին և էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը պատասխանել են լրագրողների հարցերին»,- նշված է գրառման մեջ։
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում