ԱԱրսեն Մկրտչյան

ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումները միացել են համապետական շաբաթօրյակին

ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումները միացել են համապետական շաբաթօրյակին

Վաղ առավոտվանից ԱԻ նախարարության քաղաքային և մարզային բոլոր ստորաբաժանումները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի այլ պաշտոնայաներ շրջայց են կատարել ՀՓՋ-ներում, մասնակցել բարեկարգման և մաքրման աշխատանքներին:

Իրականացվել են ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքների, ինչպես նաև նախարարություն մտնող ճանապարհների մաքրում:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների աշխատակիցները ներգրավված են եղել Երևան քաղաքի փողոցների մաքրման և արձանների լվացման աշխատանքներում:

Ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաև մարզային ստորաբաժանումներին հարակից տարածքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում