ԳԳևորգ Թոսունյան

Հորդորում ենք ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին. ՇՄ նախարարը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Հորդորում ենք ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին. ՇՄ նախարարը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է՝ նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին:

 

Նախարարը տեղեկացրել է՝ մաքրման աշխատանքներ են իրականացրել Երևանի Հրազդանի կիրճի տարածքում:
 

 

«Շնորհակալ եմ գործընկերներիս շաբաթօրյակին մասնակցելու և իրենց օրինակով շրջակա միջավայրի մաքրության հանդեպ անտարբեր շատ քաղաքացիներին օրինակ ծառայելու համար:
 
 

Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ ուժերով պահպանել ու պաշտպանել մեր միջավայրի անխաթարությունն ու մաքրությունը»,- գրել է Սիմիդյանը Ֆեյսբուքի իր էջում:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում