ՆՆարե Ոսկանյան

ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլի» մոտակայքում, կան տուժածներ

ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլի» մոտակայքում, կան տուժածներ

Ապրիլի 29-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։



Պարզվել է, որ բախվել են Ford Transit մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Հ․) և Mercedes-Benz 190 մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz 190 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Ford Transit մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և Mercedes-Benz 190 մակնիշի ավտոմեքենայի՝ երկու արգելափակված ուղևորի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։



Աշխատանքների ժամանակ վնասվել է մեկ փրկարար ծառայող։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում