ԼԼիլիթ Ասատրյան

Արաքս գյուղում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս-եղբայրներ Ռուբեն և Արմեն Շահինյաններին

Արաքս գյուղում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս-եղբայրներ Ռուբեն և Արմեն Շահինյաններին

Ապրիլի 29-ին Արմավիր համայնքի Արաքս գյուղում տեղի ունեցավ խոնարհումի միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներ Ռուբեն և Արմեն Շահինյան եղբայրներին և Արցախյան ազատամարտում զոհված՝ Արաքս գյուղի բոլոր հերոսներին: Այդ մասին ասված է ՀՀ Արմավիրի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 14 people, people standing, outdoors and tree
 
«Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հերոսների ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու ուսուցիչները։
 
May be an image of 7 people, people standing, suit and outdoors
 
Միջոցառումը մեկնարկեց Սարդարապատի հուշահամալիրում գտնվող Արցախյան ազատամարտի հերոսների պանթեոնում, որտեղ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:
 
May be an image of 2 people, people standing and outdoors
 
Տեր Սարգիս քահանա Խլղաթյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, աղոթք է հնչեցվել առ Աստված՝ նահատակ հերոսների հոգիների խաղաղության համար:
 
May be an image of 5 people, people standing and indoor
 
Այնուհետև Արաքսի գյուղի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հերոս եղբայրների անվան դասասենյակի բացման արարողությունն ու հիշատակի միջոցառումը:
 
May be an image of 8 people, people standing, suit and outdoors

 

Արմենն ու Ռուբենը զույգ եղբայրներ են։ Ծնվել են 2001 թ. սեպտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Կրթություն ստացել են Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում։
 
May be an image of 2 people and jewelry
 
2019 թ. դեկտեմբերի 17-ին եղբայրները զորակոչվել են բանակ։ Ծառայում էին Մարտակերտում։ Ծառայության ընթացքում բարձր առաջադիմության և կարգապահության շնորհիվ ստացել են սերժանտի կոչում»,- նշված է գրառման մեջ։
 
May be an image of 11 people and people standing
 
May be art of 2 people and military uniform
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում