ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի մի շարք գործիչների

Երևանի քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի մի շարք գործիչների

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների: 

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և կոստյումը-ի նկարն է
 

Շնորհավորելով մասնագիտական օվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մշակույթի նվիրյալներին՝ իրենց արվեստով երկրի ու մայրաքաղաքի պատիվը մշտապես բարձր պահելու համար: 

 
Հնարավոր է սա 2 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 

«Պարը մարդկային հույզերի ամենաանկեղծ վկան ու փոխանցողն է, մեր ինքնության խտացումը: Իսկ հայկական պարը՝ մեր հավաքական կերպը, որը բազմաթիվ թելերով կապված է ազգային ավանդույթների, ծեսերի և մեր պայքարի հետ»,- նշել է քաղաքապետը:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և կոստյումը-ի նկարն է
 

Պարի միջազգային օրվա առթիվ պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և բարձր վարպետության համար` Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուսույց Ելենա Պավլիդինը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 
Հնարավոր է սա 2 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի օգնական, բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ու Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի պարող Գոռ Գալուստյանն էլ արժանացել են Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալի:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում և ներսումը-ի նկարն է
 
Պարարվեստի մի շարք գործիչներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:
 
Հնարավոր է սա 1 անձ, կոստյում և ներսումը-ի նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում