ԳԳոհար Սարգսյան

67-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

67-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 67-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2021 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 43-ամյա տղամարդը, մոր կողմից իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, Սյունիքի մարզի Կապան համայնքի Մ.Ստեփանյան փողոցի իրենց բնակարանում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով 67-ամյա կինը մահացել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանությունը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում