ԳԳոհար Սարգսյան

Ալեն Սիմոնյանը և ԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ուղղությունները

Ալեն Սիմոնյանը և ԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության ուղղությունները

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև երեկ ստորագրված համագործակցության համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի առողջապահական համակարգի զարգացմանը բոլոր ուղղություններով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի դեմ պայքարի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված բազմաբնույթ օգնությանը:

Երկուստեք կարևորվել է առողջապահական համակարգի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչումը: Արձանագրվել է նաև առողջապահության տարբեր ոլորտների  մատչելիության և որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված ջանքերի կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում