ՎՎարդան Հովսեփյան

Բարեվարքության ամրապնդումը և ԶՈՒ անձնակազմի իրավունքների ապահովումը ՊՆ-ի առաջնային ուղղություններից են. Արման Սարգսյան

Բարեվարքության ամրապնդումը և ԶՈՒ անձնակազմի իրավունքների ապահովումը ՊՆ-ի առաջնային ուղղություններից են. Արման Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ապրիլի 25-27-ը Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը (DCAF):

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Միջոցառման նպատակն է հարթակ ապահովել ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ենթարկվող անվտանգության ոլորտի վերաբերյալ քննարկումների համար։

Միջոցառման ընթացքում ՊՆ ներկայացուցիչներն անդրադարձել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և բարեվարքության ամրապնդման հարցերին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումներին։

Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտել է, որ բարեվարքության ամրապնդումը և զինված ուժերի անձնակազմի իրավունքների ապահովումը գերատեսչության առաջնային ուղղություններից են, և պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց շարունակական բարելավմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում