ԳԳևորգ Թոսունյան

Տիգրան Խաչատրյանը և Էհսան Խանդուզին քննարկել են հայ-իրանական գործարար կապերի հաստատման հարցեր

Տիգրան Խաչատրյանը և Էհսան Խանդուզին քննարկել են հայ-իրանական գործարար կապերի հաստատման հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար  Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը և փոխդեսպանը:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար և անդրադարձ կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերին:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Պարոն Խանդուզին իր խոսքում նշել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մշտապես եղել են թափանցիկ և գտնվել են բարձր մակարդակի վրա, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցության շարունակականությանը և ընդլայնմանը:

Կողմերն ընդգծել են հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը և փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում