ԱԱրսեն Մկրտչյան

«ՀայՓոստը» ավելացնում է ծառայությունների արագությունը Երևանում

«ՀայՓոստը» ավելացնում է ծառայությունների արագությունը Երևանում

«ՀայՓոստը» բարելավում է ծառայությունների մատուցման արագությունը և Երևան քաղաքում փոստի փոխանակումն իրականացնում օրը երեք անգամ՝ նախկին մեկ անգամի փոխարեն, տեղեկացնում են ընկերությունից:

Դա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանում մինչև ժամը 12:00-ը հանձնված առաքանին ուղարկել և ստանալ նույն օրը Երևանի այլ փոստային բաժանմունքից:

Ինչպես նշել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Փոստի փոխանակման արագության մեծացումը շատ էական է մեր աշխատանքի համար: Երթուղիները 8-ից հասցնելով մինչև 13-ի՝ փոստի առաքման արագությունը ավելանում է  50 տոկոսով. մենք ստանում ենք շատ մեծ դրական արդյունք, որն անշուշտ կգոհացնի Երևանի մեր պահանջկոտ հաճախորդներին»:

«Մեր հաճախորդների հետադարձ կապի և առաջարկների շնորհիվ մենք հնարավորինս բարելավում ենք «ՀայՓոստի» ծառայությունների մատուցման արագությունը: «ՀայՓոստը» շարժվում է կյանքի ռիթմին համընթաց՝ ստեղծելով հնարավորություն առաքանիներ ուղարկել և ստանալ հարմար և մոտ բաժանմունքից հենց նույն օրը»,- նշել է «ՀայՓոստի» փոստային բիզնեսի տնօրեն Ինգա Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է մարզերում նույն ծրագրի իրականացմանը, ապա «ՀայՓոստում» ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Ըստ Հայկ Կարապետյանի՝ տեխնիկական որոշակի վերազինում կատարելուց հետո փոստը մարզեր կհասնի հաջորդ օրը:

Նշվել է, որ 12:00-ից հետո Երևանի տարածքում առաքանին ուղարկելու դեպքում, փոստային բաժանմունքից կարելի է ստանալ հաջորդ աշխատանքային օրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում