ԳԳևորգ Թոսունյան

Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան նոր ընդունելություն է հայտարարել

Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան նոր ընդունելություն է հայտարարել

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրագրողների և հեռուստառեժիսորների ընդունելություն Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում։

Լրագրության բաժին կարող են դիմել բոլոր ցանկացողները, որոնք սովորում կամ սովորել են լրագրության, հաղորդակցության և հարակից մասնագիտություններով կամ որոնց բազային մասնագիտությունը կարող է դառնալ լրագրության ժանր (օրինակ՝ ՏՏ մասնագետ, որն ուզում է զբաղվել ՏՏ լրագրությամբ):

Հեռուստառեժիսուրայի բաժին կարող են դիմել մասնագիտական կրթություն ունեցող բոլոր ցանկացողները: Դիմում-հայտի նկարագրության մեջ պարտադիր պետք է կցել առավելագույնը 3 րոպե տևողությամբ յութուբյան փակ հղումով ռեժիսորական որևէ աշխատանք՝ նկարահանված ցանկացած տեխնիկայով՝ անգամ հեռախոսով:

Դասընթացներն անվճար են, տևողությունը՝ հինգ ամիս, իսկ լավագույնները աշխատանքի կանցնեն Հանրային հեռուստաընկերությունում։

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ այստեղ:

Լրագրության բաժնում ընդունելության հոլովակը՝ ստորև:

Հեռուստառեժիսուրայի բաժնում ընդունելության հոլովակը՝ ստորև:

Մեդիա ակադեմիայի լրագրության, հաղորդավարության, սպորտային լրագրության և կրկնօրինակման բաժիններում սովորած առաջին սերնդի շրջանավարտների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում և այլ լրատվամիջոցներում:

2021 թվականից գործող Մեդիա ակադեմիան հնարավորություն է տալիս հեռուստատեսության ոլորտում մասնագիտանալ ցանկացողներին փորձել իրենց ունակությունները։

Հինգ ամիս տևող անվճար դասընթացների նպատակը տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի համադրությամբ ոլորտի նոր մասնագետներ պատրաստելն է։ Առաջին ալիքի հմուտ թիմի և հրավիրյալ մասնագետների օգնությամբ՝ Մեդիա ակադեմիայի սաները բացահայտում են հեռուստատեսության գաղտնիքներն ու փորձում իրենց խոսքն ասել հայկական հեռուստաշուկայում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում