Մտածում ենք նոր ծրագրերի մասին. ԲՏԱ նորանշանակ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ նիստին առաջին անգամ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար մասնակցում է Ռոբերտ Խաչատրյանը։

«Մեծ պատասխանատվություն է նման պաշտոն ստանձնելը. նախ՝ ուզում եմ շեշտել, որ նախարարությունում կա ձևավորված թիմ, ունենք սկսված ծրագրեր: Առաջին հերթին մեր նպատակը բոլոր սկսած ծրագրերը հաջող ավարտին հասցնելն է, և, իհարկե, արդեն մտածում ենք նոր ծրագրերի մասին: Հետագայում արդեն, որ ձևավորված փաթեթ լինի, կներկայացնեմ ձեզ, կքննարկենք»,- ասաց նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում