Հրդեհ Ներքին Չարբախի էլեկտրական ենթակայանի տանիքում

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախի 9-րդ կմ-ին գտնվող էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։39-ին, մարվել՝ 11։42-ին։

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում