ԼԼիլիթ Ասատրյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճուտում․ տուժածներ չկան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճուտում․ տուժածներ չկան

Ապրիլի 28-ին, ժամը 03։38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճուտում․ տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ջրից դուրս են բերել ավտոմեքենան․ վարորդը ջրից դուրս է եկել ինքնուրույն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում