ԼԼիլիթ Ասատրյան

Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը

Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը

Ապրիլի 25-ին մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: Նախաձեռնության այս տարվա կարգախոսն է «#Երկարակեցությունբոլորին»՝ նպատակ ունենալով ողջ կյանքի ընթացքում արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում:

Նախաձեռնության շրջանակում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ, այցելել են «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա», որտեղ տեղի է ունեցել հանդիպում կենտրոնի այցելու տարեցների հետ:

Քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրել են պատվաստումների դերն ու նշանակությունը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին, իսկ վերջում բոլոր ցանկացողները պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում