ԱԱլիս Մելիքսեթյան

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Մարզահամերգային համալիրի բարեկարգման աշխատանքներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության, եվրատեսիլյան մրցույթի անցկացման նպատակով համալիրի շենքում իրականացվող շինարարական, վերականգնողական և բարեկարգման աշխատանքների ընթացքին: 

Հաջորդ տարի Հայաստանում ակնկալվում է ևս մեկ մարզական մեծ միջոցառում՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Պատասխանատուների ներկայացմամբ, այս տարի մարտի 13-ին մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն իսկ վերանորոգվել են համերգային և սպորտային դահլիճներին կից հանդերձարաններն ու միջանցքները, ջրամեկուսացվել են պատշգամբները:

Համալիրի շենքի ճակատային մասերում, գլխավոր ճակատի տանիքին, աջ և ձախ թևի տանիքներին հարող հատվածներում և արտաքին երեսպատման աշխատանքներում իրականացվել են կոսմետիկ նորոգման աշխատանքներ: Առաջիկայում փոխարինվելու են հին վերելակները, վերանորոգման փուլում են գտնվում շոգեբաղնիքները, փոխվելու են բոլոր ցնցուղներն ու ծորակները:

Արայիկ Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումն ու ընդգծել, որ մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք միջազգային միջոցառումները պետք է կազմակերպվեն ու անցկացվեն բարձր մակարդակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում