ԳԳևորգ Թոսունյան

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերը մինչև հոկտեմբերի 20-ը պետք է ունենան ստուգաչափված չափանոթ. ՇՎՏՄ

Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերը մինչև հոկտեմբերի 20-ը պետք է ունենան ստուգաչափված չափանոթ. ՇՎՏՄ

Հեղուկ վառելիքի (ավտոմոբիլային բենզին և դիզվառելիք) մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման դեպքերը կանխելու նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թ. ապրիլի 22-ին ընդունել է «Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին» N 537-Ն որոշումը՝ սահմանելով hեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ՝ հորդորում ենք մինչև սույն որոշման պաշտոնական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ը, ձեր կողմից շահագործվող առևտրի կետերն ապահովել չափանոթին ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող ստուգաչափված չափանոթով»,- ասված է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հաղորդագրության մեջ:

 

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի www.msib.am պաշտոնական կայքէջ կամ զանգահարել 010 23 56 00 թեժ գծի հեռախոսահամարով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում