ԳԳևորգ Թոսունյան

Օրենսդրական փոփոխությունները կլուծեն նախադպրոցական կրթության ոլորտի հրատապ խնդիրները

Օրենսդրական փոփոխությունները կլուծեն նախադպրոցական կրթության ոլորտի հրատապ խնդիրները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ին տեղի ունեցած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հարցը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով հնարավորություն կստեղծվի կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարևոր ու հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:

Առաջինից երկրորդ ընթերցման միջև ընկած ժամանակահատվածում գործադիրը ներկայացրել է հիմնականում խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք վերաբերում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ դրույթների համապատասխանեցմանը: Առաջարկվող փոփոխությամբ որոշակի ճկունություն կապահովվի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում:

Պատգամավոր Կնյազ Հասանովը հետաքրքրվել է, թե այն համայնքներում, որտեղ մեծամասամբ ապրում են ազգային փոքրամասնություններ, արդյոք կիրառո՞ւմ են իրենց մայրենի լեզուն՝ համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի:

«Մենք չունենք նման իրավիճակ, որ ազգային փոքրամասնությունների լեզվով նախադպրոցական կրթություն իրականացվի, բայց օրենքն այդ հնարավորությունն ընձեռում է: Մենք պատրաստակամ ենք համայնքների հետ համագործակցելով իրականացնել այդ հնարավորությունները»,- պատասխանել է Ժաննա Անդրեասյանը:

Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է ստացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում