ԱԱրսեն Մկրտչյան

Raisina Dialogue hամաժողովին Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է թվային դարաշրջանի մարտահրավերներին

Raisina Dialogue hամաժողովին Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է թվային դարաշրջանի մարտահրավերներին

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող Observer Research Foundation-ի (ORF) հրավերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցել է Raisina Dialogue միջազգային համաժողովին։ ORF-ի կողմից կազմակերպված քննարկմանը ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է թվային դարաշրջանի զարգացմամբ պայմանավորված փոփոխություններին, տեխնոլոգիական ապագայի մարտահրավերներին ու հնարավորություններին՝ ներկայացնելով այս ուղղությամբ Հայաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող բարեփոխումները։ Վերջինս մասնավորապես խոսել է հեռավար ձևաչափով աշխատողների համար ոլորտում առկա ոչ լիարժեք կարգավորումների, անհատական պայմանագրերով արտերկրում գրանցված ընկերություններում աշխատող և հարկեր չվճարող անձանց, վերջիններիս չհայտարարագրվող եկամուտների և մի շարք այլ հարցերի շուրջ։ 

Որպես խնդիրների կարգավորման առաջին քայլ՝ նախարարը նշել է օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կստեղծի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների և թվային հարթակի աշխատանքի բնույթը, սահմանել տվյալ տիրույթում աշխատողների իրավունքներն ու պարտականություններն՝ այդ գործընթացում ներգրավվելով նաև արհմիություններին։

Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև եղած խնդիրների շուրջ Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ ձեռք բերած պայմանավորվածություննների մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Հնդկաստանն այն քիչ երկրներից է, որն արդեն իսկ ներդրել է  ոլորտի կարգավորմանն ուղղված մի շարք համակարգեր։

Ամփոփելով ելույթը՝ նախարարը շեշտել է թվային դարաշրջանի ընձեռած հնարավորության օգտագործման կարևորությունն ու ընդգծել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումն արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում