ԳԳոհար Սարգսյան

71-ամյա կնոջը սպառնացած աղջիկները հայտնաբերվել են

71-ամյա կնոջը սպառնացած աղջիկները հայտնաբերվել են

Ապրիլի 23-ին՝ ժամը 20:20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19:40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում